Հոդված 18. Վերամշակում, տեղափոխում, փաթեթավորում և ճշգրտում
Հոդված 18 Վերամշակում, տեղափոխում, փաթեթավորում և ճշգրտում
1. Կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ անբարենպաստ ազդեցությունից (հաշվի ատնելով նաև մարդու առողջությանը սպառնացող վտանգը) խուսափելու համար յուրաքանչյուր Կողմ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի սույն Արձանագրության շրջանակներում կանխամտածված անդրսահմանային տեղափոխության ենթակա կենդանի վերափոխված օրգանիզմները վերամշակվեն, փաթեթավորվեն և տեղափոխվեն համաձայն համապատասխան միջազգային կանոնների և ստանդարտների:
2. Յուրաքանչյուր Կողմ կձեռնարկի միջոցներ, ըստ որոնց պահանջվում է, որ այն փաստաթղթերում, որոնք ուղեկցում են՝
ա) որպես մթերք կամ կեր անմիջական օգտագործման կամ վերամշակման համար նախատեսված կենդանի վերափոխված օրգանիզմները, ճշգրիտ նշվի, որ վերջիններս «կարող են պարունակել» կենդանի վերափոխված օրգանիզմներ և նախատեսված չեն շրջակա միջավայրում կանխամտածված ներմուծման համար, ինչպես նաև հետագա տեղեկատվություն ստանալու համար հաղորդակցման կետը: Որպես սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց 2 տարուց ոչ ուշ այդ նպատակով որոշում է ընդունում մանրամասն պահանջների վերաբերյալ (ներառյալ նշված օրգանիզմների ճանաչման մանրամասները և ցանկացած առանձնահատուկ հատկանիշները),
բ) մեկուսացած համակարգերում օգտագործման համար նախատեսված կենդանի վերափոխված օրգանիզմները, հստակ սահմանվեն որպես կենդանի վերափոխված օրգանիզմներ և նշվեն անվտանգ վերամշակման, պահպանման, տեղափոխման և օգտագործման համար անհրաժեշտ պահանջները, հետագայում տեղեկատվություն ստանալու համար հաղորդակցման կետը (ներառյալ այն անձի անունը և հասցեն և այն հաստատության անվանումը և հասցեն, ում ուղարկվում են կենդանի վերափոխված օգանիզմները), և
գ) ներմուծող Կողմի շրջակա միջավայրում կանխամտածված ներմուծման համար նախատեսված կենդանի վերափոխված օրգանիզմները և սույն Արձանագրության շրջանակներում ցանկացած այլ կենդանի վերափոխված օրգանիզմ հստակ սահմանվեն որպես կենդանի վերափոխված օրգանիզմներ՝ նշելով նրանց առանձնահատկությունները, համապատասխան հատկանիշները և/կամ բնութագրերը, անվտանգ վերամշակման, պահպանման, փոխադրման և օգտագործման վերաբերյալ ցանկացած պահանջ, հետագայում տեղեկատվություն ստանալու համար հաղորդակցման կետը և, համապատասխան դեպքերում, ներմուծողի և արտահանողի անունը/անվանումն ու հասցեն և պարունակի հայտարարություն, որ փոխադրումը իրականացվում է արտահանողի նկատմամբ կիրառվող սույն Արձանագրության պահանջներին համապատասխան:
3. Կողմերի կոնֆերանսը, հանդիսանալով սույն Արձանագրության Կողմերի հանդիպում, կքննարկի մշակվող նորմերի մշակման անհրաժեշտությունը և մեթոդները, կապված ճանաչման, վերամշակման, փաթեթավորման և տեղափոխման պրակտիկայի հետ, խորհրդակցելով այլ համապատասխան միջազգային մարմինների հետ: