Հոդված 25. Անդրսահմանային անօրինական տեղափոխություններ
Հոդված 25 Անդրսահմանային անօրինական տեղափոխություններ
1. Յուրաքանչյուր Կողմ կհաստատի համապատասխան ներքին միջոցներ, որոնք կանխում և համապատասխան դեպքերում նաև պատիժ են նախատեսում կենդանի վերափոխված օրգանիզմների անդրսահմանային այն տեղափոխումների համար, որոնք խախտում են սույն Արձանագրության իրականացմանը ուղղված իրենց ներքին միջոցները: Նման տեղափոխությունները կհամարվեն անօրինական:
2. Անդրսահմանային անօրինական տեղափոխությունների դեպքում համապատասխան Կողմը կարող է խնդրել ծագման Կողմից, որ, կախված հանգամանքներից, նա իր հաշվին վերացնի կենդանի վերափոխված օրգանիզմները վերադարձնելու կամ ոչնչացնելու միջոցով:
3. Յուրաքանչյուր Կողմ կենսաանվտանգության` տեղեկատվություն տրամարդրող մարմնին մատչելի կդարձնի իրեն վերաբերող անդրսահմանային անօրինական տեղափոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը: