Հոդված 27. Պատասխանատվություն և փոխհատուցում
Հոդված 27 Պատասխանատվություն և փոխհատուցում
Որպես սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսը իր առաջին նիստի ժամանակ ընդունում է կենդանի վերափոխված օրգանիզմների անդրսահմանային տեղափոխման արդյունքում պատճառված վնասների համար պատասխանատվության և հատուցման ոլորտներում միջազգային կանոնների և ընթացակարգերի մշակման համապատասխան գործընթաց, վերլուծելով և հաշվի առնելով նման խնդիրների վերաբերյալ միջազգային իրավունքում գոյություն ունեցող ընթացակարգերը, և ջանքեր կգործադրի չորս տարվա ընթացքում այդ գործընթացը ավարտելու ուղղությամբ: