Հոդված 29. Սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսը
Հոդված 29 Սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսը
1. Կողմերի կոնֆերանսը կհանդիսանա սույն Արձանագրության Կողմերի հանդիպում:
2. Կոնվենցիայի Կողմերը, որոնք սույն Արձանագրության Կողմեր չեն հանդիսանում, կարող են մասնակցել սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսի ցանկացած նիստի աշխատանքներին՝ որպես դիտորդներ: Այն դեպքում, երբ Կողմերի կոնֆերանսը հանդիս է գալիս որպես սույն Արձանագրության Կողմերի հանդիպում, սույն Արձանագրության շրջանակներում որոշումները ընդունվում են միայն սույն Արձանագրության Կողմերի կողմից:
3. Երբ Կողմերի կոնֆերանսը հանդես է գալիս որպես սույն Արձանագրության Կողմերի հանդիպում, Կողմերի կոնֆերանսի բյուրոյի ցանկացած անդամ, որը ներկայացնում է Կոնվենցիայի Կողմին, բայց ներկա պահին սույն Արձանագրության Կողմ չի հանդիսանում, կփոխարինվի սույն Արձանագրության Կողմերի կողմից՝ իրենց կազմից ընտրված անդամով:
4. Սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսը կանոնավոր կերպով կհետևի սույն Արձանագրության դրույթների իրականացմանը և իր մանդատի շրջանակներում կընդունի Արձանագրության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ որոշումներ: Նա կկատարի սույն Արձանագրությամբ իր վրա դրված համապատասխան գործառույթները և՝
ա) կընդունի հանձնարարականներ սույն Արձանագրության իրականացման համար անհրաժեշտ ցանկացած հարցի վերաբերյալ,
բ) կստեղծի այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ կհամարվեն սույն Արձանագրության իրականացման համար,
գ) կպահանջի և, անհրաժեշտության դեպքում, կօգտագործի իրավասու միջազգային կազմակերպությունների, միջկառավարական և ոչ կառավարական մարմինների ծառայությունները և համագործակցությունը և դրանց տրամադրած տեղեկատվությունը,
դ) կորոշի սույն Արձանագրության 33-րդ հոդվածին համապատասխան ներկայացման ենթակա տեղեկատվության տրամադրման ձևը և պարբերականությունը, կքննարկի այդ տեղեկատվությունը, ինչպես նաև ցանկացած օժանդակ մարմնի կողմից ներկայացված զեկույցները,
ե) անհրաժեշտության դեպքում կուսումնասիրի և կընդունի սույն Արձանագրության և դրա հավելվածների փոփոխությունները, ինչպես նաև ցանկացած լրացուցիչ հավելված, որը անհրաժեշտ կհամարվի սույն Արձանագրության իրականացման համար,
զ) կիրականացնի այնպիսի այլ գործառույթներ, որոնք կարող են պահանջվել սույն Արձանագրության իրականացման համար:
5. Սույն Արձանագրության շրջանակներում mutatis mutandis կկիրառվեն Կողմերի կոնֆերանսի ընթացակարգի կանոնները, ինչպես նաև Կոնվենցիայի ֆինանսական կանոնները, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսը կարող է միաձայն ընդունել այլ որոշում:
6. Սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսի առաջին նիստը կհրավիրվի քարտուղարության կողմից՝ Կողմերի կոնֆերանսի այն առաջին նիստի հետ միաժամանակ, որը նախատեսված է անցկացնել սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո:
Սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսի հետագա հերթական նիստերը կանցկացվեն Կողմերի կոնֆերանսի հերթական նիստերի հետ միաժամանակ, եթե սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսը այլ որոշում չընդունի:
7. Սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսի արտահերթ նիստերը կհրավիրվեն այն դեպքում, երբ սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսը այն անհրաժշետ համարի, կամ այդ նիստերը կհրավիրվեն ցանկացած Կողմի գրավոր խնդրանքով՝ պայմանով, որ քարտուղարության կողմից խնդրանքը Կողմերին ուղարկվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, այն հավանություն կստանա Կողմերի առնվազն ավելի քան մեկ երրորդի կողմից:
8. ՄԱԿ-ը, նրա մասնագիտացված հաստատությունները և ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև վերջիններիս անդամ կամ դիտորդ հանդիսացող ցանկացած պետություն, որը Կոնվենցիայի Կողմ չի հանդիսանում, կարող են ներկայացվել սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսի նիստերի ժամանակ՝ որպես դիտորդներ: Ցանկացած ազգային կամ միջազգային, կառավարական կամ ոչ կառավարական մարմին կամ հաստատություն, որը իրավասու է սույն Արձանագրության մեջ ընդգրկված հարցերով, և որը տեղեկացրել է քարտուղարությանը սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսին որպես դիտորդ ներկայացված լինելու իր ցանկության մասին, կարող է թույլատրվել՝ մասնակցելու, եթե դրա դեմ չի առարկում Կողմերի առնվազն մեկ երրորդը: Բացառությամբ սույն հոդվածով նախատեսված այլ դեպքերի՝ դիտորդների թույլտվությունը և մասնակցությունը կկարգավորվեն 5-րդ կետում նշված ընթացակարգերի կանոններով: