Անցնել բովանդակությանը

Հոդված 30. Օժանդակ մարմիններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30 Օժանդակ մարմիններ

1. Կոնվենցիայի կողմից կամ նրա շրջանակներում ստեղծված ցանկացած օժանդակ մարմին կարող է, սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսի որոշման համաձայն, Արձանագրությանը ծառայություններ ցուցաբերել, և այս դեպքում Կողմերի հանդիպումն է որոշում է այն գործառույթները, որոնք պետք է կատարի տվյալ մարմինը:

2. Կոնվենցիայի Կողմերը, որոնք սույն Արձանագրության Կողմեր չեն հանդիսանում, կարող են մասնակցել ցանկացած օժանդակ մարմնի ժողովի աշխատանքներին՝ որպես դետորդներ: Այն դեպքերում, երբ Կոնվենցիայի օժանդակ մարմինը հանդես է գալիս որպես սույն Արձանագրության օժանդակ մարմին, Արձանագրության շրջանակներում որոշումները ընդունվում են միայն Արձանագրության Կողմերի կողմից:

3. Այն դեպքերում, երբ Կոնվենցիայի օժանդակ մարմինը կատարում է իր գործառույթները սույն Արձանագրության հետ կապված հարցերի վերաբերյալ, այդպիսի օժանդակ մարմնի բյուրոյի որևէ անդամ` Կոնվենցիայի Կողմին ներկայացնող, սակայն այդ պահին Արձանագրության Կողմ չհանդիսացող, փոխարինվում է Արձանագրության Կողմերի կողմից ընտրված կամ նրանց կազմից ընտրված անդամով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։