Հոդված 14. Երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ համաձայնագրեր և պայմանավորվածություններ
Հոդված 14 Երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ համաձայնագրեր և պայմանավորվածություններ
1. Կողմերը կարող են կնքել երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ համաձայնագրեր և պայմանավորվածություններ կենդանի վերափոխված օրգանիզմների՝ կանխամտածված անդրսահմանային տեղափոխությունների վերաբերյալ՝ սույն Արձանագրության նպատակին համապատասխան և պայմանով, որ այդ համաձայնագրերն ու պայմանավորվածությունները չեն հանգեցնի սույն Արձանագրությամբ նախատեսվածից ավելի ցածր պահպանության մակարդակի:
2. Կողմերը կենսաանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատության միջոցով միմյանց կտեղեկացնեն նման երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ համաձայնագրերի և պայմանավորվածությունների մասին, որոնք կնքվել են սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից առաջ կամ հետո:
3. Սույն Արձանագրության դրույթները չեն ազդի Կողմերի միջև կնքված նման համաձայնագրերի և պայմանավորվածությունների համաձայն իրականացվող կանխամտածված անդրսահմանային տեղափոխությունների վրա:
4. Ցանկացած Կողմ կարող է որոշել, որ իր ներքին կանոնները կկիրառվեն իր որոշակի ներմուծումների նկատմամբ, և իր որոշման մասին կտեղեկացնի կենսաանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատությանը: