Անցնել բովանդակությանը

Հոդված 37. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 37 Ուժի մեջ մտնելը

1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող պետությունների կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ հիսուներորդ փաստաթուղթը ի պահ հանձնվելու օրվանից իննսուներորդ օրը:

2. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում այն պետության կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում, հաստատում կամ միանում է սույն Արձանագրությանը վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո, համաձայն վերոհիշյալ 1-ին կետի, այդ պետության կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության կողմից վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը կամ այն օրը, երբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության համար` նայած, թե որը ավելի ուշ տեղի կունենա:

3. Վերոհիշյալ 1-ին և 2-րդ կետերի նպատակների համար տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված փաստաթղթերից ոչ մեկը չի համարվում լրացուցիչ այդպիսի կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։