Հոդված 34. Համապատասխանություն
Հոդված 34 Համապատասխանություն
Սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսը իր առաջին նիստի ժամանակ քննարկում և հաստատում է համատեղ գործընթացները և կազմակերպչական մեխանիզմները, սույն Արձանագրության դրույթների համապատասխանությունը ապահովելու համար, և քննարկում է համապատասխանության չպահպանման դեպքերը: Այդպիսի գործընթացները և մեխանիզմները ներառում են դրույթներ համապատասխան դեպքերում խորհուրդ տալու և օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Նրանք օգտագործվում են անկախ Կոնվենցիայի 27-րդ հոդվածով սահմանված վեճերի կարգավորման ընթացակարգերից և մեխանիզմներից և կիրառվում են վերջիններիս չվնասելով: