Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգի կիրառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7 Նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգի կիրառումը

1. Համաձայն 5-րդ և 6-րդ հոդվածների, 8-ից 10-րդ և 12-րդ հոդվածներում նախատեսված՝ նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգը կկիրառվի մինչև ներմուծող Կողմի շրջակա միջավայրում կանխամտածված ներմուծման համար նախատեսված կենդանի վերափոխված օրգանիզմների առաջին կանխամտածված անդրսահմանային տեղափոխումը:

2. Վերոհիշյալ 1-ին կետում «շրջակա միջավայրում կանխամտածված ներմուծում»-ը չի վերաբերում այն կենդանի վերափոխված օրգանիզմներին, որոնք նախատեսված են որպես մթերք կամ կեր ուղղակի օգտագործման կամ վերամշակման համար:

3. 11-րդ հոդվածը կկիրառվի մինչև կենդանի վերափոխված օրգանիզմների (նախատեսված որպես մթերք կամ կեր ուղղակի օգտագործման կամ վերամշակման համար) առաջին անդրսահմանային տեղափոխումը:

4. Նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգը չի կիրառվի այն կենդանի վերափոխված օրգանիզմների կանխամտածված անդրսահմանային տեղափոխման նկատմամբ, որոնք, ինչպես նշված է սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսի որոշման մեջ, հազիվ թե ի վիճակի լինեն անբարենպաստ ազդեցություն գործելու կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման վրա՝ հաշվի առնելով նաև մարդու առողջությանը սպառնացող վտանգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։