Հոդված 31. Քարտուղարություն
Հոդված 31 Քարտուղարություն
1. Կոնվենցիայի 24-րդ հոդվածի համաձայն ստեղծված քարտուղարությունը հանդես կգա որպես սույն Արձանագրության քարտուղարություն:
2. Քարտուղարության գործառույթների վերաբերյալ Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին կետը կիրառվում է mutatis mutandis սույն Արձանագրության նկատմամբ:
3. Եթե սույն Արձանագրության համար քարտուղարության ծառայությունների ծախսերը տարբերվում են այլ ծախսերից, դրանք փոխհատուցվում են Կողմերի կողմից: Սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսը իր առաջին նիստի ժամանակ որոշում է ընդունում այս նպատակով անհրաժեշտ բյուջետային միջոցառումների վերաբերյալ: