Հոդված 11. Որպես մթերք կամ կեր անմիջական օգտագործման կամ վերամշակման համար նախատեսված կենդանի վերափոխված օրգանիզմների վերաբերյալ ընթացակարգ
Հոդված 11 Որպես մթերք կամ կեր անմիջական օգտագործման կամ վերամշակման համար նախատեսված կենդանի վերափոխված օրգանիզմների վերաբերյալ ընթացակարգ
1. Կողմը, որը վերջնական որոշում է ընդունում այն կենդանի վերափոխված օրգանիզմի ներքին օգտագործման (ներառյալ վերջինիս իրացումը շուկայում) վերաբերյալ, որը կարող է որպես մթերք կամ կեր անմիջական օգտագործման կամ վերամշակման նպատակով անդրսահմանային տեղափոխման առարկա դառնալ, նման որոշումն ընդունելուց տասնհինգ օրվա ընթացքում տեղեկացնում է Կողմերին կենսաանվտանգության տեղեկատվություն տրամադրող հաստատության միջոցով: Այդպիսի տեղեկատվությունը պետք է ընդգրկի առնվազն II հավելվածում նշված տվյալները: Կողմը տեղեկատվական գրավոր նյութերի պատճենները կտրամադրի յուրաքանչյուր Կողմի այն ազգային համակարգման կենտրոնին, որը նախապես տեղեկացնում է քարտուղարությանը, որ ինքը կենսաանվտանգության տեղեկատվություն տրամադրող հաստատության ծառայությունից չի կարող օգտվել: Այս դրույթը չի տարածվի դաշտային պայմաններում փորձարկումներին վերաբերող որոշումների նկատմամբ:
2. Վերոհիշյալ 1-ին կետի համաձայն որոշում ընդունող Կողմը կապահովի դիմողի կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրիտ լինելու վերաբերյալ իրավական պահանջի առկայությունը:
3. Ցանկացած Կողմ կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն II հավելվածի «բ» կետում նշված մարմնից:
4. Կողմը կարող է, իր ներքին կանոնների համաձայն, որոշում ընդունել որպես մթերք կամ կեր կամ վերամշակման նպատակով անմիջական օգտագործման համար նախատեսված կենդանի վերափոխված օրգանիզմների վերաբերյալ, որը համապատասխանում է սույն Արձանագրության նպատակներին:
5. Յուրաքանչյուր Կողմ կենսաանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատությանը տրամադրում է ցանկացած ազգային օրենքի, կանոնի և ղեկավար սկզբունքի պատճենները, որոնք կիրառվում են որպես մթերք կամ կեր կամ վերամշակման նպատակով անմիջական օգտագործման համար նախատեսված կենդանի վերափոխված օրգանիզմների ներմուծման նկատմամբ, եթե այդպիսիք կան:
6. Զարգացող երկիր հանդիսացող Կողմը կամ անցումային տնտեսությամբ Կողմը վերոհիշյալ 4-րդ կետում նշված ներքին օրենսդրական շրջանակների բացակայության պայմաններում, իրականացնելով իր ներքին իրավասությունը, կարող է կենսաանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատության միջոցով հայտարարել, որ մինչև՝ որպես մթերք կամ կեր կամ վերամշակման նպատակով անմիջական օգտագործման համար նախատեսված կենդանի վերափոխված օրգանիզմի առաջին ներմուծումն իր ընդունած որոշումը, որի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է վերոհիշյալ 1-ին կետի համաձայն, կընդունվի՝ համաձայն.
ա) III հավելվածին համապատասխան իրականացված ռիսկի գնահատման, և
բ) ենթադրվող ժամկետներում ընդունված որոշման, որոնք չեն գերազանցում երկու հարյուր յոթանասուն օրը:
7. Վերոհիշյալ 6-րդ կետին համապատասխան՝ Կողմի կողմից իր որոշման մասին չտեղեկացնելը չի նշանակում որպես մթերք, կեր կամ վերամշակման նպատակով անմիջական օգտագործման համար նախատեսված կենդանի վերափոխված օրգանիզմների ներմուծման վերաբերյալ համաձայնություն կամ մերժում, եթե Կողմի կողմից այլ բան սահմանված չէ:
8. Ներմուծող Կողմում կենսաբանական բազմազանության պահպանության և կայուն օգտագործման նկատմամբ, հաշվի առնելով նաև մարդու առողջությանը սպառնացող վտանգը, կենդանի վերափոխված օրգանիզմի հնարավոր անբարենպաստ ազդեցության ծավալների վերաբերյալ համապատասխան ոչ բավարար գիտական տեղեկատվության պատճառով գիտական հավաստի փաստերի բացակայությունը արգելք չի հանդիսանում որպես մթերք կամ կեր անմիջական օգտագործման կամ վերամշակման համար նախատեսված կենդանի վերափոխված օրգանիզմի ներմուծման վերաբերյալ ներմուծող Կողմի որոշման ընդունման համար՝ այդպիսի հնարավոր անբարենպաստ ազդեցությունից խուսափելու կամ այդ ազդեցությունը նվազեցնելու նպատակով:
9. Կողմը կարող է նշել ֆինանսական և տեխնիկական օգնության և որպես մթերք կամ կեր կամ վերամշակման նպատակով անմիջական օգտագործման համար նախատեսված կենդանի վերափոխված օրգանիզմների ծավալների վերաբերյալ իր կարիքները: Կողմերը կհամագործակցեն այդ կարիքները բավարարելու համար՝ 22-րդ և 28-րդ հոդվածներին համապատասխան: