Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Ազգային իրավասու մարմիններ և ազգային համակարգող կենտրոններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19 Ազգային իրավասու մարմիններ և ազգային համակարգող կենտրոններ

1. Յուրաքանչյուր Կողմ կնշանակի մեկ ազգային համակարգող կենտրոն, որը իր անունից պատասխանատու կլինի քարտուղարության հետ կապի համար: Յուրաքանչյուր Կողմ կնշանակի նաև մեկ կամ ավելի ազգային իրավասու մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն սույն Արձանագրությամբ պահանջվող վարչական գործառույթների կատարման համար և լիազորված կլինեն Կողմի անունից հանդես գալու համար` կապված այդ գործառույթների հետ: Կողմը կարող է նշանակել մեկ մարմին ինչպես համակարգող կենտրոնի, այնպես էլ ազգային իրավասու մարմնի գործառույթների կատարման համար:

2. Սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ յուրաքանչյուր Կողմ կհայտնի քարտուղարությանը իր համակարգող կենտրոնի և իրավասու ազգային մարմնի կամ մարմինների անվանումները և հասցեները: Եթե Կողմը նշանակում է մեկից ավելի իրավասու ազգային մարմին, ապա իր ծանուցման հետ միասին նա քարտուղարությանը տրամադրում է այդ մարմինների համապատասխան պարտականությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: Անհրաժեշտության դեպքում այդպիսի տեղեկատվությունում պետք է առնվազն նշվի, թե որ իրավասու մարմինն է զբաղվում այս կամ այն տեսակի կենդանի վերափոխված օրգանիզմով: Յուրաքանչյուր Կողմ անհապաղ կտեղեկացնի քարտուղարությանը իր ազգային համակարգող կենտրոնների կամ իրավասու ազգային մարմնի կամ մարմինների նշանակման, անվանումների և հասցեների կամ պարտականությունների հետ կապված ցանկացած փոփոխության մասին:

3. Քարտուղարությունը անհապաղ կտեղեկացնի Կողմերին ծանուցումների ստացման մասին, համաձայն վերը նշված 2-րդ կետի, և տեղեկատվությունը մատչելի կդարձնի նաև կենսաբանական անվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատության միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։