Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Ընդհանուր դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2 Ընդհանուր դրույթներ

1. Յուրաքանչյուր Կողմ կձեռնարկի անհրաժեշտ և համապատասխան իրավական, վարչական և այլ միջոցներ սույն Արձանագրությամբ նախատեսված իր պարտականությունների կատարման համար:

2. Կենդանի որևէ վերափոխված օրգանիզմի ձեռքբերման, մշակման, փոխադրման, օգտագործման, փոխանցման և բաց թողնելու գործընթացի իրականացման ընթացքում Կողմերը կապահովեն կենսաբազմազանությանը սպառնացող վտանգի կանխարգելումը կամ նվազեցումը՝ հաշվի առնելով նաև մարդու առողջությանը սպառնացող վտանգը:

3. Սույն Արձանագրությունում ոչինչ ոչ մի կերպ չի վտանգում պետությունների ինքնիշխանությունը, սահմանված միջազգային իրավունքին համապատասխան, իրենց տարածքային ծովի նկատմամբ և, միջազգային իրավունքին համապատասխան, պետությունների ինքնիշխան իրավունքները և իրավասությունը իրենց բացառիկ տնտեսական գոտիներում և մայրցամաքային շելֆերի սահմաններում, ինչպես նաև միջազգային իրավունքով նախատեսված և համապատասխան միջազգային փաստաթղթերում ամրագրված բոլոր պետությունների նավերով և օդանավերով նավագնացության իրավունքների և ազատությունների իրականացումը:

4. Սույն Արձանագրությունում ոչինչ չի մեկնաբանվում որպես Կողմի` այնպիսի գործողություններ իրականացնելու իրավունքի սահմանափակում, որոնք ապահովում են կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման պաշտպանության՝ սույն Արձանագրությամբ նախատեսվածից բարձր մակարդակ՝ այն պայմանով, որ այդ գործողությունները համապատասխանում են սույն Արձանագրության նպատակին ու դրույթներին և համապատասխանում են այդ Կողմի միջազգային իրավունքով նախատեսված այլ պարտավորություններին:

5. Կողմերը խրախուսվում են համապատասխան դեպքերում հաշվի առնել առկա փորձաքննությունը, մարդու առողջությանը սպառնացող վտանգի հարցերով զբաղվող միջազգային ֆորումներում ընդունված փաստաթղթերը և կատարված աշխատանքի արդյունքները, պայմանավորվածությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։