Անցնել բովանդակությանը

Հոդված 20. Տեղեկատվության փոխանակում և կենսաբանական անվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20 Տեղեկատվության փոխանակում և կենսաբանական անվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատություն

1. Սույնով սահմանվում է կենսաբանական անվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատությունը՝ որպես տեղեկատվություն տրամադրող մեխանիզմի մի մաս, համաձայն Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 3-րդ կետի, հետևյալ նպատակներով.

ա) դյուրացնել կենդանի վերափոխված օրգանիզմների վերաբերյալ գիտական, տեխնիկական, բնապահպանական և իրավական տեղեկատվության և փորձի փոխանակումը, և

բ) Արձանագրության իրականացման նպատակով Կողմերին աջակցություն ցուցաբերել, հաշվի առնելով զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի, մասնավորապես, առավել թույլ զարգացած և, այդ թվում, զարգացող փոքր կղզի-պետությունների, անցումային տնտեսությամբ երկրների, ինչպես նաև ծագման և գենետիկական բազմազանության կենտրոններ հանդիսացող երկրների հատուկ կարիքները:

2. Կենսաբանական անվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատությունը կծառայի որպես միջոց, որով տարածվում է տեղեկատվություն վերոհիշյալ 1-ին կետի նպատակներով: Այն կապահովի Արձանագրության իրականացման հետ կապված Կողմերի կողմից տրամադրված տեղեկատվության մատչելիությունը: Այն, հնարավորության դեպքում, կապահովի մատչելիությունը կենսաանվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման այլ միջազգային մեխանիզմներին:

3. Չվտանգելով գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը՝ յուրաքանչյուր Կողմ կենսաանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատությանը կտրամադրի ցանկացած տեղեկատվություն, որը անհրաժեշտ է տրամադրել սույն Արձանագրության համաձայն, և

ա) Արձանագրության իրականացմանն ուղղված գոյություն ունեցող ցանկացած օրենք, կանոն և ղեկավար սկզբունք, ինչպես նաև նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգի կիրառման համար Կողմերի կողմից պահանջվող տեղեկատվություն,

բ) ցանկացած երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ համաձայնագիր և պայմանավորվածություն,

գ) 15-րդ հոդվածին համապատասխան աշխատակարգային գործընթացի շրջանակներում իրականացվող կենդանի վերափոխված օրգանիզմների նկատմամբ Կողմի կատարած վտանգի գնահատման կամ բնապահպանական դիտարկումների արդյունքների ամփոփում, անհրաժեշտության դեպքում ներառելով համապատասխան տեղեկատվություն կենդանի վերափոխված օրգանիզմներ պարունակող մթերքների մասին, այսինքն՝ այն վերամշակված նյութերի վերաբերյալ, որոնք առաջացել են ժամանակակից կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի վերափոխված օրգանիզմներից և պարունակում են հայտնաբերման ենթարկվող՝ վերարտադրվող գենետիկական նյութի նոր համակցություններ,

դ) իր վերջնական որոշումները կենդանի վերափոխված օրգանիզմներ ներմուծելու կամ բաց թողնելու վերաբերյալ, և

ե) 33-րդ հոդվածի համաձայն ներկայացվող զեկույցներ՝ ներառյալ նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգի իրականացման վերաբերյալ զեկույցները:

4. Կենսաանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատության գործունեության ձևերը (ներառյալ գործունեության վերաբերյալ զեկույցները) կքննարկվեն և կընդունվեն սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսի կողմից՝ առաջին նիստի ժամանակ, և կվերանայվեն հետագայում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։