Հոդված 24. Կողմեր չհանդիսացող պետություններ
Հոդված 24 Կողմեր չհանդիսացող պետություններ
1. Կենդանի վերափոխված օրգանիզմների անդրսահմանային տեղափոխությունը Կողմերի և Կողմեր չհանդիսացող պետությունների միջև պետք է համապատասխանի սույն Արձանագրության նպատակներին: Կողմերը կարող են Կողմեր չհանդիսացող պետությունների հետ կնքել երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ համաձայնագրեր ու պայմանավորվածություններ ձեռք բերել տվյալ անդրսահմանային տեղափոխությունների վերաբերյալ:
2. Կողմերը կխրախուսեն Կողմեր չհանդիսացող պետությունների միանալը սույն Արձանագրությանը և կենսաանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատությանը կտրամադրեն իրենց իրավասության տակ գտնվող տարածքներում ազատ արձակվող կամ այդ տարածքներ ներմուծվող կամ այդտեղից դուրս բերվող կենդանի վերափոխված օրգանիզմների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: