Հոդված 28. Ֆինանսավորման մեխանիզմը և ֆինանսական ռեսուրսները
Հոդված 28 Ֆինանսավորման մեխանիզմը և ֆինանսական ռեսուրսները
1. Սույն Արձանագրության իրականացման համար ֆինանսական ռեսուրսների հարցը քննարկելիս Կողմերը հաշվի կառնեն Կոնվենցիայի 20-րդ հոդվածի դրույթները:
2. Կոնվենցիայի 21-րդ հոդվածի համաձայն ստեղծված ֆինանսավորման մեխանիզմը ղեկավարման համար իր կողմից լիազորված կազմակերպչական կառույցի միջոցով հանդիսանում է նաև սույն Արձանագրության ֆինանսավորման մեխանիզմ:
3. Սույն Արձանագրության 22-րդ հոդվածով սահմանված հնարավորությունների ստեղծման վերաբերյալ Կողմերի կոնֆերանսը, որը գործում է որպես սույն Արձանագրության Կողմերի հանդիպում, վերոհիշյալ 2-րդ կետում նշված ֆինանսավորման մեխանիզմի ղեկավար ցուցումները մշակելիս պետք է հաշվի առնի զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի և, մասնավորապես, առավել թույլ զարգացած երկրների ու զարգացող փոքր կղզի-պետությունների ֆինանսական կարիքները:
4. Վերը նշված 1-ին կետի համատեքստում Կողմերը հաշվի կառնեն նաև զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի, մասնավորապես, առավել թույլ զարգացած երկրների ու զարգացող փոքր կղզի-պետությունների և անցումային տնտեսությամբ Կողմեր հանդիսացող երկրների կարիքները սույն Արձանագրության նպատակների իրականացման համար հնարավորությունների ստեղծման համար իրենց կարիքները որոշելու և իրականացնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու հարցում:
5. Կողմերի կոնֆերանսի համապատասխան որոշումներով Կոնվենցիայի ֆինանսավորման մեխանիզմին ներկայացվող ղեկավար ցուցումները, այդ թվում՝ մինչև սույն Արձանագրության ընդունումը համաձայնեցված ցուցումները, կկիրառվեն mutatis mutandis սույն հոդվածի դրույթների նկատմամբ:
6. Զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը կարող են տրամադրել, իսկ զարգացող երկրներ և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերը սույն Արձանագրության դրույթների իրականացման համար կարող են ֆինանսական և տեխնոլոգիական ռեսուրսներ ստանալ երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ ճանապարհներով: