Հոդված 6. Տարանցումը և օգտագործումը մեկուսացված համակարգերում
Հոդված 6 Տարանցումը և օգտագործումը մեկուսացված համակարգերում
1. Անկախ 4-րդ հոդվածից և չսահմանափակելով իր տարածքով կենդանի վերափոխված օրգանիզմների տեղափոխությունը կարգավորելու և 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն իր տարածքով որոշակի կենդանի վերափոխված օրգանիզմների տարանցման կապակցությամբ Կողմի ցանկացած որոշումը կենսաբանական անվտանգության տեղեկատվություն տրամադրող հաստատություն (Biosafety Clearing-House) ներկայացնելու վերաբերյալ տարանցման Կողմի ցանկացած իրավունքը՝ սույն Արձանագրության դրույթները նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգի վերաբերյալ չեն կիրառվում կենդանի վերափոխված օրգանիզմների նկատմամբ վերջիններիս տարանցման դեպքում:
2. Անկախ 4-րդ հոդվածի դրույթներից և չսահմանափակելով մինչև ներմուծման վերաբերյալ որոշման ընդունումը բոլոր կենդանի վերափոխված օրգանիզմների նկատմամբ ռիսկի գնահատման և վերջիններիս մեկուսացված համակարգերում օգտագործման համար Կողմի իրավասության շրջանակներում նորմաներ սահմանելու վերաբերյալ Կողմերի ցանկացած իրավունքը՝ նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգի վերաբերյալ սույն Արձանագրության դրույթները չեն կիրառվում մեկուսացած համակարգերում օգտագործման համար նախատեսված կենդանի վերափոխված օրգանիզմների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ, որը իրականացվում է ներմուծող Կողմերի նորմաների համաձայն: