Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 17. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

1. Այն պետության մեջ, որտեղ հավատարմագրող պետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություն և որտեղ նա դիվանագիտական ներկայացուցչությամբ չի ներկայացված երրորդ պետության կողմից, հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է, նստավայր պետության համաձայնությամբ և առանց փոփոխելու նրա հյուպատոսական կարգավիճակը, լիազորված լինել կատարելու դիվանագիտական ակտեր: Նման ակտերի կատարումը հյուպատոսական պաշտոնատար անձի կողմից նրան իրավունք չի տալիս հավակնելու լրացուցիչ արտոնություններ և իմունիտետներ:

2. Հյուպատոսական պաշտոնատար անձը, նստավայր պետությանը ծանուցելուց հետո, կարող է որպես, հավատարմագրող պետության ներկայացուցիչ գործել ցանկացած միջկառավարական կազմակերպությանն առընթեր: Գործելով որպես այդպիսին, նա իրավունք ունի օգտվելու բոլոր այն արտոնություններից ու իմունիտետներից, որոնք այդպիսի ներկայացուցչին հատկացվում են միջազգային սովորական իրավունքով և միջազգային պայմանագրերով: Սակայն ինչ վերաբերում է նրա կողմից ցանկացած հյուպատոսական ֆունկցիայի կատարմանը, ապա նա իրավունք չունի ենթադրության ավելի մեծ իմունիտետի, քան այն, ինչ հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի սույն Կոնվենցիային համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։