ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸ
Հոդված 30. ՇԵՆՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼԸ
Հոդված 30 ՇԵՆՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼԸ
1. Նստավայր պետությունը իր օրենքների և կանոնների համաձայն, հավատարմագրող պետությանը պետք է կամ աջակցի իր տարածքում ձեռք բերելու նրա հյուպատոսական հիմնարկի համար անհրաժեշտ շենքեր կամ օգնի շենքեր ստանալու այլ ուղիներով:
2. Նստավայր պետությունը, անհրաժեշտության դեպքում, պետք է նաև օգնություն ցույց տա հյուպատոսական հիմնարկին` հարմար շենքեր ստանալու իր աշխատողների համար: