ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 22. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 22 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ
1. Սկզբունքորեն հյուպատոսական պաշտոնատար անձինք պետք է լինեն հավատարմագրվող պետության քաղաքացիներ:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձինք չեն կարող նշանակվել նստավայր պետության քաղաքացիների թվից ոչ այլ կերպ, քան առանց այդ պետության որոշակիորեն արտահայտված համաձայնության, ընդսմին այդ համաձայնությունը կարող է վերացվել ցանկացած ժամանակ:
3. Նստավայր պետությունը կարող է իր համար նման իրավունքի վերապահում անել երրորդ պետության քաղաքացիների նկատմամբ, որոնք միաժամանակ չեն հանդիսանում հավատարմագրող պետության քաղաքացիներ: