ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸ
Հոդված 47. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ԱԶԱՏՎԵԼԸ
Հոդված 47 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ԱԶԱՏՎԵԼԸ
1. Հյուպատոսական հիմնարկի աշխատողները այն բանում, ինչ վերաբերվում է հավատարմագրող պետության համար աշխատանք կատարելուն, ազատվում են աշխատանքի համար թույլտվություն ստանալու հետ կապված ամեն տեսակի պարտականություններից, որոնք սահմանված են օտարերկրացիներին աշխատանքի վարձելու մասին նստավայր պետության օրենքներով և կանոններով:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձանց և հյուպատոսական ծառայողների մասնավոր տնային աշխատողները, եթե նրանք նստավայր պետությունում եկամուտ ստանալու նպատակով չեն զբաղվում մեկ այլ մասնավոր գործունեությամբ, ապա ազատվում են այն պարտականություններից, որոնց մասին ասվում է սույն հոդվածի 1-ին կետում: