Հոդված 4. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԲԱՑՈՒՄԸ
Հոդված 4 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԲԱՑՈՒՄԸ
1. Հյուպատոսական հիմնարկ կարող է բացվել դրա նստավայր պետության տարածքում` միայն այդ պետության համաձայնությամբ.
2. Հյուպատոսական հիմնարկի նստավայրը, նրա դասը և հյուպատոսական տարածաշրջանը սահմանվում են հավատարմագրող պետության կողմից և ենթակա են նստավայր պետության հավանությանը:
3. Հյուպատոսական հիմնարկի, նստավայրի, նրա դասի կամ հյուպատոսական տարածաշրջանի փոփոխությունները հավատարմագրող պետության կողմից կարող են իրականացվել միայն նստավայր պետության համաձայնությամբ:
4. Նստավայր պետության համաձայնությունն նաև պահանջվում է, այն դեպքում, եթե որևէ գլխավոր հյուպատոսություն կամ հյուպատոսություն ցանկանում է փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն բացել ոչ այն բնակավայրում, որտեղ նա ինքն է գտնվում:
5. Նստավայր պետության նախնական որոշակի համաձայնության դրսևորումն անհրաժեշտ է նաև գրասենյակի բացման համար, որը գոյություն ունեցող հյուպատոսական հիմնարկի բաղկացուցիչ մասն է վերջինիս գտնվելու վայրից դուրս: