Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸ

Հոդված 41. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք ենթակա չեն ոչ ձերբակալման, ոչ նախնական կալանքի ոչ այլ կերպ, քան ծանր հանցագործություններ կատարելու դեպքում իրավասու դատական իշխանությունների վճիռների հիման վրա:

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերի, հյուպատոսական պաշտոնատար անձինք չեն կարող բանտարկվել և ենթակա չեն անհատի ազատության ոչ մի այլ ձևի սահմանափակման, ոչ այլ կերպ, քան ի կատարումն օրինական ուժի մեջ մտած դատական վճիռների:

3. Եթե հյուպատոսական պաշտոնատար անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, այդ անձը պետք է ներկայանա իրավասու մարմիններին: Այնուամենայնիվ գործի քննության ժամանակ նրան պետք է ցույց տրվի հարգանք, նկատի ունենալով նրա պաշտոնական դիրքը և, սույն հոդվածի կետում նախատեսված դեպքերից բացի, պետք է որքան հնարավոր է քիչ խոչնդոտներ հարուցվեն նրա կողմից իր հյուպատոսական ֆունկցիաները կատարելուն: Երբ անհրաժեշտություն է առաջանում հյուպատոսական պաշտոնատար անձին կալանել սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, նրա դեմ դատական հետաքննությունը պետք է սկսվի հնարավոր կարճ ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։