Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 19. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

1. 20, 22 և 23 հոդվածների դրույթներում նախատեսված բացառություններով հավատարմագրող պետությունը կարող է ազատորեն նշանակել հյուպատոսական անձնակազմի աշխատողներին:

2. Հավատարմագրող պետությունը նստավայր պետությանը նախօրոք հաղորդում է բոլոր հյուպատոսական պաշտոնատար անձանց անունը և ազգանունը, կարգը և դասը, բացի հյուպատոսական հիմնարկի ղեկավարից, այն հաշվով, որպեսզի նստավայր պետությունը կարողանա, եթե ցանկանում է իրականացնել 23 հոդվածի 3-րդ կետում նախատեսված իր իրավունքը:

3. Հավատարմագրող պետությունը կարող է, եթե դա պահանջվում է նրա օրենքներով և կանոններով, խնդրել նստավայր պետությանը էկզեկվատուրա տալ հյուպատոսական պաշտոնատար այն անձին, որը չի հանդիսանում հյուպատոսական հիմնարկի ղեկավար:

4. Նստավայր պետությունը կարող է, եթե դա պահանջվում է նրա օրենքներով և կանոններով, էկզեկվատուրա տալ հյուպատոսական որևէ պաշտոնատար անձի, որը չի հանդիսանում հյուպատոսական հիմնարկի ղեկավար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։