ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸԳլուխ 3 · ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՄԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳԼԽԱՎՈՐՎՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒԺԵՐԸ
Հոդված 60. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՐԿԵՐԻՑ
Հոդված 60 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՐԿԵՐԻՑ
1. Հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձի կողմից գլխավորվող հյուպատոսական հիմնարկի հյուպատոսական շենքերը, որոնց տերը կամ վարձակալը հավատարմագրող պետությունն է, ազատվում են բոլոր պետական, շրջանային և մունիցիպալ հարկերից, գանձումներից և տուրքերից, բացառությամբ այդպիսինների, որոնք իրենցից ներկայացնում են վճար սպասարկման կոնկրետ տեսակների դիմաց:
2. Ազատումը հարկերից, որի մասին խոսվում է սույն հոդվածի 1-ին կետում, չի տարածվում նման կարգի գանձումների, տուրքերի և հարկերի վրա, եթե նստավայր պետության օրենքների և կանոնների համաձայն դրանք պետք է վճարվեն հավատարմագրող պետության հետ պայմանագիր կնքած անձի կողմից: