Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸ

Հոդված 32. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՐԿԵՐԻՑ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՐԿԵՐԻՑ

1. Հյուպատոսական շենքերը և հյուպատոսական հիմնարկի հաստիքային ղեկավարի նստավայրը, որոնք տերը կամ վարձակալը հանդիսանում է հավատարմագրող պետությունը կամ ցանկացած անձը, որը գործում է այդ պետության անունից, ազատվում են բոլոր պետական, շրջանային և մունիցիպալ հարկերից, գանձումներից և տուրքերից, բացառությամբ նրանցից, որոնք իրենցից ներկայացնում են սպասարկման կոնկրետ տեսակների վարձ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հարկումները չեն տարածվում այն գանձումների, տուրքերի և հարկերի վրա, որոնցով նստավայր պետության օրենսդրությամբ հարկվում են հավատարմագրող պետության կամ այդ պետության անունից գործող անձի հետ պայմանագիր կնքած անձինք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։