Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 27. ՇԵՆՔԵՐԻ և ԱՐԽԻՎՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27 ՇԵՆՔԵՐԻ և ԱՐԽԻՎՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ

1. Երկու պետությունների միջև հյուպատոսական կապերի խզման դեպքում.

ա) նստավայր պետությունը, անգամ զինված կոնֆլիկտի դեպքում, պետք է հարգի և պահպանի հյուպատոսական շենքերը, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի ունեցվածքը և հյուպատոսական արխիվը.

բ) հավատարմագրող պետությունը կարող է հյուպատոսական շենքերի, ինչպես նաև այնտեղ եղած ունեցվածքի և հյուպատոսական արխիվի պահպանությունը վստահել նստավայր պետության համար ընդունելի երրորդ պետությանը.

գ) հավատարմագրող պետությունը կարող է իր շահերի և իր քաղաքացիների շահերի պաշտպանությունը վստահել նստավայր պետության համար ընդունելի երրորդ պետությանը:

2. Հյուպատոսական հիմնարկի ժամանակավոր կամ վերջնական փակման դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի դրույթները: Դրանից բացի`

ա) եթե հավատարմագրող պետությունը նստավայր պետությունում չունի դիվանագիտական ներկայացուցչություն, բայց այդ պետության տարածքում ունի ուրիշ հյուպատոսական հիմնարկ, այդ հյուպատոսական հիմնարկին կարող են վստահվել փակված հյուպատոսական հիմնարկի շենքերի պահպանությունը` դրանցում եղած ունեցվածքի և հյուպատոսական արխիվի հետ միասին, և նստավայր պետության համաձայնությամբ, փակված հյուպատոսական հիմնարկի տարածաշրջանում հյուպատոսական ֆունկցիաների կատարումը, կամ

բ) եթե հավատարմագրող պետությունը նստավայր պետության մեջ չունի ոչ դիվանագիտական ներկայացուցչություն, ոչ այլ հյուպատոսական հիմնարկ, կիրառվում են սույն հոդվածի առաջին կետի «բ» և «գ» ենթակետերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։