ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸԳլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 72. ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼԸ
Հոդված 72 ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼԸ
1. Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառելիս նստավայր պետությունը չպետք է խտրականություն ցուցաբերի տարբեր պետությունների նկատմամբ:
2. Սակայն չի համարվում, որ առկա է խտրականություն.
ա) եթե նստավայր պետությունը կիրառում է սույն կոնվենցիայի դրույթներից որևէ մեկը սահմանափակիչ կերպով` նկատի ունենալով հավատարմագրող պետությունում իր հյուպատոսական հիմնարկների նկատմամբ այդ դրույթի սահմանափակիչ կիրառումը.
բ) եթե, ըստ սովորույթի կամ համաձայնագրի, պետությունները միմյանց տրամադրում են ավելի բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որ պահանջվում է սույն Կոնվենցիայի դրույթներով: