Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸԳլուխ 3 · ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՄԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳԼԽԱՎՈՐՎՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒԺԵՐԸ

Հոդված 58. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 58 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Սույն Կոնվենցիայի 28, 29, 30, 34,36, 37, 38 և 39 հոդվածները, 54 հոդվածի 3-րդ կետը և 55 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը տարածվում են հյուպատոսական պատվավոր պաշտոնական անձանց կողմից գլխավորվող հյուպատոսական հիմնարկների վրա: Բացի այդ, հյուպատոսական նման հիմնարկների առավելությունները, արտոնությունները և իմունիտետները կարգավորվում են 59, 60, 61 և 62 հոդվածներով:

2. Կոնվենցիայի 42 և 43 հոդվածները, 44 հոդվածի 3-րդ կետը, 45 և 53 հոդվածները և 55 հոդվածի 1-ին կետը տարածվում են հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց վրա: Բացի այդ, հյուպատոսական նման պաշտոնատար անձանց առավելությունները, արտոնությունները և իմունիտետները կարգավորվում են 63, 64, 65, 66 և 67 հոդվածներով:

3. Սույն Կոնվենցիայով նախատեսվող արտոնությունները և իմունիտետները չեն տրվում հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձի ընտանիքի անդամներին կամ այն հյուպատոսական ծառայողին, որն աշխատում է հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձի կողմից գլխավորող հյուպատոսական հիմնարկում:

4. Հյուպատոսական վալիզների փոխանակումը հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց կողմից գլխավորվող և տարբեր պետություններում գտնվող երկու հյուպատոսական հիմնարկների միջև չի թույլատրվի առանց երկու համապատասխան նստավայր պետությունների համաձայնության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։