Հոդված 45. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ և ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
Հոդված 45 ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ և ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
1. Հավատարմագրող պետությունը կարող է հրաժարվել հյուպատոսական հիմնարկի աշխատողների 41, 43 և 44 հոդվածներում նախատեսված ցանկացած արտոնություններից և իմունիտետներից:
2. Բացի սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքերից, նման հրաժարումը մշտապես պետք է լինի որոշակիորեն արտահայտված, և դրա մասին նստավայր պետությանը պետք է հաղորդվի գրավոր:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձի կամ հյուպատոսական ծառայողի կողմից գործի հարուցումը այն դեպքում, երբ նա կարող էր օգտվել ենթադատության անձեռնմխելիությունից, նրան զրկում է հիմնական հայցի հետ անմիջականորեն կապված որևէ հանդիպակաց հայցի վերաբերմամբ ենթադատության իմունիտետ վկայակոչելու իրավունքից:
4. Քաղաքացիական կամ վարչական գործի վերաբերմամբ ենթադատության անձեռնմխելիությունից հրաժարվելը չի նշանակում հրաժարումն դատական վճռի հետևանք հանդիսացող գործադիր գործողությունների իմունիտետից. այդպիսի գործողությունների վերաբերմամբ անհրաժեշտ է առանձին հրաժարում: