ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸԳլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 69. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ
Հոդված 69 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ
1. Յուրաքանչյուր պետություն ազատ է վճռել, թե նա արդյոք կհիմնի կամ կթույլատրի հիմնել հյուպատոսական գործակալություններ, որոնք գլխավորում են հավատարմագրող պետության կողմից հյուպատոսական հիմնարկների ղեկավար չնշանակված հյուպատոսական գործակալները:
2. Այն պայմանները, որոնցում սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված հյուպատոսական գործակալությունները կարող են կատարել իրենց ֆունկցիաները, ինչպես նաև այն արտոնությունները և իմունիտետները, որոնցից կարող են օգտվել դրանք գլխավորող հյուպատոսական գործակալները, սահմանվում են հավատարմագրող պետության և նստավայր պետության միջև եղած պայմանավորվածության համաձայն: