Հոդված 70. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Հոդված 70 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1. Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են նաև այն չափով, որ չափով դա բխում է համատեքստից, հյուպատոսական ֆունկցիաները դիվանագիտական ներկայացուցչության կողմից կատարելու դեպքում:
2. Դիվանագիտական ներկայացուցչության այն աշխատակիցների ազգանունները, որոնք նշանակված են հյուպատոսական բաժնում կամ, որոնց մի այլ կերպով հանձնարարված է ներկայացուցչության հյուպատոսական ֆունկցիաների կատարումը, հայտնվում են նստավայր պետության արտաքին գործերի նախարարության կողմից նշված մարմնին:
3. Հյուպատոսական ֆունկցիաները կատարելիս դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է դիմել`
ա) հյուպատոսական օկրուգի տեղական իշխանություններին,
բ) նստավայր պետության կենտրոնական իշխանություններին, եթե դա թույլ են տալիս նստավայր պետության օրենքները, կանոնները և սովորույթները կամ համապատասխան միջազգային համաձայնագրերը:
4. Դիվանագիտական ներկայացուցչության այն աշխատակիցների արտոնությունները և իմունիտետները, որոնց մասին ասվում է սույն հոդվածի 2-րդ կետում, շարունակում են կարգավորվել միջազգային իրավունքի` դիվանագիտական հարաբերություններին վերաբերող նորմերով: