Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸ

Հոդված 29. ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻՑ և ԶԻՆԱՆՇԱՆԻՑ ՕԳՏՎԵԼԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29 ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻՑ և ԶԻՆԱՆՇԱՆԻՑ ՕԳՏՎԵԼԸ

1. Հավատարմագրող պետությունը իրավունք ունի նստավայր պետությունում օգտվելու իր պետական դրոշից և զինանշանից` սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

2. Հավատարմագրող պետության պետական դրոշը կարող է բարձրացվել և նրա պետական զինանշանը ամրացվել հյուպատոսական հիմնարկի զբաղեցրած շենքին, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նստավայրում և, եթե դա կապված է պաշտոնեական պարտականությունների կատարման հետ` նրա փոխադրամիջոցների վրա:

3. Սույն հոդվածով նախատեսված իրավունքն իրականացնելիս պետք է ուշադրության առնել նստավայր պետության օրենքները, կանոնները և սովորույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։