ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 21. ԱՎԱԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՄԻՋև
Հոդված 21 ԱՎԱԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՄԻՋև
Հավատարմագրող պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ, եթե այդ պետությունը նման ներկայացուցչություն չունի նստավայր պետությունում, հյուպատոսական հիմնարկի ղեկավարը նստավայր պետության արտաքին գործերի նախարարին կամ այդ նախարարության կողմից նշված մարմնին հաղորդում է հյուպատոսական հիմնարկի հյուպատոսական պաշտոնատար անձանց միջև ավագության մասին, ինչպես նաև այդ կարգի ամեն մի փոփոխության մասին: