ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 9. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԴԱՍԸ
Հոդված 9 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԴԱՍԸ
1. Հյուպատոսական հիմնարկների ղեկավարները բաժանվում են չորս դասի, որոնք են`
ա) գլխավոր հյուպատոսներ
բ) հյուպատոսներ
գ) փոխհյուպատոսներ
դ) հյուպատոսական գործակալությունների ղեկավարներ:
2. Սույն հոդվածի 1-ին կետը ոչ մի կերպ չի սահմանափակում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի իրավունքը` սահմանելու հյուպատոսական պաշտոնատար այն անձանց անվանումը, որոնք չեն հանդիսանում հյուպատոսական հիմնարկների ղեկավարներ: