Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 11. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ ԿԱՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ ԿԱՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

1. Հավատարմագրող պետությունը հյուպատոսական հիմնարկի ղեկավարին տալիս է փաստաթուղթ, որն ունի արտոնագրի կամ դրա համանման ակտի ձև, որ կազմվում է յուրաքանչյուր նշանակման ժամանակ, հավաստելով նրա պաշտոնը և նշելով, որպես ընդհանուր կանոն, նրա լրիվ անունը և ազգանունը, այն կարգը կամ դասը, որին նա պատկանում է, հյուպատոսական տարածաշրջանը և հյուպատոսական հիմնարկի նստավայրը: 2. Հավատարմագրող պետությունը այդ արտոնագիրը կամ դրան համանման ակտը դիվանագիտական կամ համապատասխան այլ ուղիով ուղարկում է այն պետության կառավարությանը, որի տարածքում հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պետք է կատարի իր ֆունկցիաները:

3. Եթե նստավայր պետությունը համաձայն է, հավատարմագրող պետությունը կարող է արտոնագրի կամ դրան համանման ակտի փոխարեն նստավայր պետությանն ուղարկել ծանուցում, որը պետք է պարունակի այն տվյալները, որոնց մասին խոսվում է սույն հոդվածի 1-ին կետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։