ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 14. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ
Հոդված 14 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ
Հենց որ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին թույլատրվում է, անգամ ժամանակավորապես, անցնել իր ֆունկցիաների կատարմանը, նստավայր պետությունը անմիջապես այդ մասին ծանուցում է հյուպատոսական տարածաշրջանի իրավասու իշխանություններին: Դրանից բացի, պետությունն ապահովում է այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք հնարավոր են, որպեսզի հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարողանա ի պաշտոնե կատարել իր պարտականությունները և օգտվել սույն Կոնվենցիայից բխող արտոնություններից: