Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 24. ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ, ԺԱՄԱՆՄԱՆ և ՄԵԿՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՍՏԱՎԱՅՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՈՒՑԵԼԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24 ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ, ԺԱՄԱՆՄԱՆ և ՄԵԿՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՍՏԱՎԱՅՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՈՒՑԵԼԸ

1. Նստավայր պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այդ նախարարության կողմից նշված մարմնին ծանուցվում է.

ա) հյուպատոսական հիմնարկի աշխատողների նշանակման, հյուպատոսական հիմնարկում աշխատանքի նշանակվելուց հետո նրանց ժամանման մասին, նրանց վերջնական մեկնման կամ ֆունկցիաների դադարեցման մասին և բոլոր մյուս այն փոփոխությունների մասին, որոնք ներգործում են նրանց կարգավիճակի վրա, որոնք կարող են տեղի ունենալ հյուպատոսական հիմնարկում նրանց աշխատանքի ժամանակ.

բ) հյուպատոսական հիմնարկի աշխատողի ընտանիքի անդամ հանդիսացող և մշտապես նրա հետ ապրող անձի ժամանման և վերջնական մեկնման մասին, ինչպես նաև հարկ եղած դեպքերում այն մասին, որ այս կամ այն անձը դառնում է կամ դադարում է լինել ընտանիքի այդպիսի անդամ.

գ) մասնավոր տնային աշխատողների ժամանման և վերջնական մեկնման մասին, և հարկ եղած դեպքերում` որպես այդպիսիք նրանց ծառայության ընդհատման մասին.

դ) նստավայր պետությունում բնակվող անձանց վարձելու և ազատելու մասին` որպես հյուպատոսական հիմնարկի աշխատողների կամ մասնավոր տնային աշխատողների, որոնք ունեն արտոնությունների և իմունիտետների իրավունք:

2. Ժամանման և վերջնական մեկնման մասին ծանուցումը պետք է արվի հնարավորին չափ վաղօրոք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։