Հոդված 37. ՄԱՀՎԱՆ, ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ և ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ և ՆԱՎԵՐԻ ՈՒ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 37 ՄԱՀՎԱՆ, ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ և ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ և ՆԱՎԵՐԻ ՈՒ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նստավայր պետության իրավասու իշխանությունները համապատասխան ինֆորմացիա ունենալու դեպքում պարտավոր են`
ա) հավատարմագրող պետության քաղաքացու մահվան դեպքում անհապաղ այդ մասին տեղեկացնել այն հյուպատոսական հիմնարկին, որի տարածաշրջանում տեղի է ունեցել մահը.
բ) անհապաղ իրավասու հյուպատոսական հիմնարկին տեղեկացնել ցանկացած այն դեպքի մասին, երբ խնամակալի կամ հոգաբարձուի նշանակումը համապատասխանում է դեռահասի կամ այլ անձի շահերին, որոնք չունեն լիարժեք գործունեություն և հավատարմագրող պետության քաղաքացիներ են: Սակայն նման ինֆորմացիա ներկայացնելը չպետք է խոչնդոտի նստավայր պետության օրենքների և կանոնների կիրառմանը այն բանում, ինչ վերաբերում է այդպիսի նշանակումներին.
գ) եթե այն նավը, որն ունի հավատարմագրող պետության ազգությունը վթարի է ենթարկվել կամ նստել խութի վրա նստավայր պետության տարածքային կամ ներքին ջրերում, կամ թե հավատարմագրող պետությունում գրանցված ինքնաթիռը վթարի է ենթարկվել նստավայր պետության տարածքում, հարկ է անհապաղ այդ մասին հաղորդել պատահարին առավել մոտ գտնվող հյուպատոսական հիմնարկին: