ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸ
Հոդված 38. ԿԱՊԵՐԸ ՆՍՏԱՎԱՅՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
Հոդված 38 ԿԱՊԵՐԸ ՆՍՏԱՎԱՅՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
Հյուպատոսական պաշտոնատար անձինք իրենց ֆունկցիաները կատարելիս կարող են դիմել`
ա) իրենց հյուպատոսական տարածաշրջանի իրավասու տեղական մարմիններին,
բ) նստավայր պետության իրավասու կենտրոնական մարմիններին, եթե դա թույլատրվում է և այն չափով, որչափով դա թույլատրվում է նստավայր պետության օրենքներով, կանոններով և սովորույթներով կամ համապատասխան միջազգային պայմանագրերով: