ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸ
Հոդված 46. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒՑ և ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
Հոդված 46 ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒՑ և ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
1. Հյուպատոսական պաշտոնական անձինք, հյուպատոսական ծառայողները և նրանց ընտանիքների` նրանց հետ բնակվող անդամները ազատվում են բոլոր այն պարտականություններից, որոնք նախատեսվում են նստավայր պետության օրենքներով և կանոններով օտարերկրացիներին գրանցելու և բնակության համար թույլտվություն ստանալու վերաբերմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները, սակայն, չեն կիրառվում ամեն մի հյուպատոսական ծառայողի նկատմամբ, որը չի հանդիսանում հավատարմագրող պետության մշտական ծառայողը, կամ, որը եկամուտ ստանալու նպատակով նստավայր պետությունում զբաղվում է մասնավոր գործունեությամբ, ինչպես նաև այդպիսի ծառայողի ընտանիքի ցանկացած անդամի նկատմամբ: