ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸ
Հոդված 51. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՎԱԾ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Հոդված 51 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՎԱԾ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Հյուպատոսական հիմնարկի աշխատողի կամ նրա ընտանիքի` նրա հետ միասին ապրող անդամի մահվան դեպքում նստավայր պետությունը`
ա) թույլատրում է մահացածին պատկանած շարժական գույքի արտահանումը, բացառությամբ այն գույքի, որը ձեռք է բերվել նստավայր պետությունում և որի արտահանումը եղել է արգելված նրա մահվան պահին,
բ) չի գանձում ժառանգության ոչ մի պետական, շրջանային կամ մունիցիպալ հարկ այն շարժական գույքից, որը նստավայր պետության տարածքում է մահացած անձի` որպես հյուպատոսական հիմնարկի աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի, բացառապես այդ պետությունում գտնվելու կապակցությամբ: