ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸ
Հոդված 52. ԱԶԱՏՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ և ՀԱՐԿՈՒՄԻՑ
Հոդված 52 ԱԶԱՏՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ և ՀԱՐԿՈՒՄԻՑ
Նստավայր պետությունը պարտավոր է հյուպատոսական հիմնարկի աշխատողներին և նրանց ընտանիքների` նրանց հետ միասին ապրող անդամներին ազատել բոլոր աշխատանքային և պետական պարտավորություններից` անկախ դրանց բնույթից, ինչպես նաև զինվորական պարտավորություններից, ինչպիսիք են` բռնագրավումը, ռազմատուգանքը և զինվորներին օթևան տրամադրելը: