Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸ

Հոդված 55. ՆՍՏԱՎԱՅՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ և ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՐԳԵԼԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 55 ՆՍՏԱՎԱՅՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ և ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՐԳԵԼԸ

1. Արտոնություններից և իմունիտետներից օգտվող բոլոր անձինք պարտավոր են ոչ ի վնաս իրենց արտոնությունների և իմունիտետների հարգել նստավայր պետության օրենքներն ու կանոնները:

2. Հյուպատոսական շենքերը չպետք է օգտագործվեն հյուպատոսական ֆունկցիաների հետ անհամատեղելի նպատակներով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն բացառում գրասենյակների և այլ մարմինների կամ հիմնարկների տեղակայումը շինության այն մասում, ուր գտնվում են հյուպատոսական շենքերը, պայմանով, որ այդպիսի գրասենյակներին հատկացված շենքերը առանձնացված կլինեն հյուպատոսական հիմնարկի կողմից օգտագործվող շենքերից: Այդ դեպքում նշված գրասենյակները չեն հանդիսանում հյուպատոսական շենքերի մաս սույն Կոնվենցիային համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։