ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԸԳլուխ 3 · ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՄԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳԼԽԱՎՈՐՎՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒԺԵՐԸ
Հոդված 63. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
Հոդված 63 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
Եթե հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձի դեմ քրեական գործ է հարուցվում, այդ անձը պետք է ներկայանա իրավասու մարմիններ: Այնուամենայնիվ, գործի վարույթի ընթացքում նրա նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերվի, նկատի առնելով նրա պաշտոնական դիրքը, և, բացառությամբ այն դեպքերի, երբ նա կալանավորված կամ ձերբակալված է, պետք է հնարավորին չափ քիչ խոչնդոտներ հարուցվեն նրա կողմից հյուպատոսական ֆունկցիաները կատարելու նկատմամբ: Երբ անհրաժեշտություն է առաջանում կալանքի ենթարկել հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձին, դատական գործը նրա դեմ պետք է սկսվի հնարավորին չափ կարճ ժամկետում: