Գլուխ 1 · Ընդհանուր դրույթներ
Հոդված 1. Սահմանադրական դատարանի կազմը և կազմավորման կարգը
Հոդված 1. Սահմանադրական դատարանի կազմը և կազմավորման կարգը
Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից, որից հինգին նշանակում է Ազգային ժողովը, չորսին` Հանրապետության Նախագահը:
Ազգային ժողովը սահմանադրական դատարանի անդամ է նշանակում Սահմանադրությամբ նախատեսված կարգով:
Սահմանադրական դատարանը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է դատարանի կազմի կեսից ավելին:
(1-ին հոդվածը խմբ. 09.12.97 ՀՕ-167)