Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Ընթացակարգային դրույթների շրջանակները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ընթացակարգային դրույթների շրջանակները

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` ապահովելու հատուկ քրեական հետաքննությունների կամ դատավարությունների համար սույն բաժնում նախատեսված իրավասությունները և ընթացակարգերը:

2. Բացի 21-րդ հոդվածում նշվածից` յուրաքանչյուր Կողմ կկիրառի սույն հոդվածի 1-ին կետում սահմանված իրավասությունները և ընթացակարգերը.

ա) սույն Կոնվենցիայի 2-11-րդ հոդվածների համաձայն սահմանված քրեական հանցագործությունները,

բ) այլ քրեական հանցագործություններ՝ կատարված համակարգչային համակարգի միջոցով, և

գ) քրեական հանցագործության` էլեկտրոնային ձևով ապացույցների հավաքում:

3. ա) Յուրաքանչյուր Կողմ կարող է իրավունք վերապահել` կիրառելու 20-րդ հոդվածում նշված միջոցները միայն այն հանցագործությունների կամ հանցագործությունների կատեգորիաների համար, որոնք նշված են վերապահման մեջ` պայմանով, որ այդպիսի հանցագործությունների կամ հանցագործությունների կատեգորիաների շրջանակը ավելի շատ չսահմանափակվի, քան հանցագործությունների շրջանակն է, որոնց համար, 21-րդ հոդվածի համաձայն, կիրառվում են միջոցներ: Յուրաքանչյուր Կողմ կքննարկի 20-րդ հոդվածում սահմանված միջոցներին լայն կիրառման հնարավորություն տալու` նման վերապահման սահմանափակումը:

բ) Երբ Կողմը սույն Կոնվենցիայի ընդունման պահից իր գործող օրենսդրության սահմանափակման պատճառով ի վիճակի չէ կիրառելու 20-րդ և 21-րդ հոդվածներում նախատեսված միջոցները ծառայություն տրամադրող համակարգչային համակարգի ներսում փոխանցվող հաղորդակցությունների նկատմամբ, որոնց համակարգը.

i) կշահագործի օգտագործողների փակ խմբի շահերի համար, և

ii) չի օգտագործի հանրային հաղորդակցությունների ցանցերը և չի միացնի մեկ այլ համակարգչային համակարգի` լինի դա հանրային, թե մասնավոր,

այդ Կողմը կարող է իրավունք վերապահել` չկիրառելու այդ միջոցները նման հաղորդակցությունների համար: Յուրաքանչյուր Կողմ կքննարկի սահմանափակումը այնպիսի վերապահման մեջ, որը հնարավորություն կտա, 20-րդ և 21-րդ հոդվածների համաձայն, ամենալայն միջոցների կիրառման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։