Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Մանկական պոռնոգրաֆիային վերաբերող հանցագործություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Մանկական պոռնոգրաֆիային վերաբերող հանցագործություններ

1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով կատարված հետևյալ գործողությունները.

ա) մանկական պոռնոգրաֆիայի արտադրությունը` համակարգչային համակարգի միջոցով տարածելու նպատակով,

բ) մանկական պոռնոգրաֆիայի առաջարկումը կամ մատչելի դարձնելը համակարգչային համակարգի միջոցով,

գ) մանկական պոռնոգրաֆիայի տարածումը կամ փոխանցումը համակարգչային համակարգի միջոցով,

դ) մանկական պոռնոգրաֆիայի հայթայթումը համակարգչային համակարգի միջոցով` իր կամ մեկ այլ անձի համար,

ե) մանկական պոռնոգրաֆիային տիրապետումը համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում:

2. 1-ին կետում նշված «մանկական պոռնոգրաֆիա» տերմինը ներառում է պոռնոգրաֆիկ նյութեր, որոնք տեսապատկերում են.

ա) բացահայտ սեռական գործողությունների մեջ ներգրավված անչափահասի,

բ) անձի, որը նմանվում է բացահայտ սեռական գործողությունների մեջ ներգրավված անչափահասի,

գ) իրականի նմանվող պատկերներ, որոնք պատկերում են բացահայտ սեռական գործողությունների մեջ ներգրավված անչափահասի,

3. Վերը նշված 2-րդ կետում «փոքրահասակ» տերմինը ներառում է մինչև 18 տարեկան բոլոր անձանց: Սակայն Կողմը կարող է պահանջել ավելի ցածր տարիքային սահմանափակում, որը չպետք է 16 տարեկանից ցածր լինի:

4. Յուրաքանչյուր Կողմ կարող է 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերը և 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը ամբողջությամբ կամ մասամբ չկիրառելու իրավունք վերապահել:

Վերնագիր 4. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հանցագործությունները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։