Հոդված 22. Իրավազորություն
Հոդված 22. Իրավազորություն
1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` սահմանելու համար իր իրավազորությունը՝ կապված սույն Կոնվենցիայի 2-րդից 11-րդ հոդվածներում նշված հանցանքների հետ, երբ հանցանքը կատարվել է.
ա) իր տարածքում, կամ
բ) տվյալ Կողմի դրոշը կրող նավի վրա, կամ
գ) տվյալ Կողմի օրենսդրությամբ գրանցված օդանավում, կամ
դ) իր քաղաքացիներից մեկի կողմից, եթե հանցանքը պատժելի է` ըստ այն վայրի քրեական օրենսդրության, որտեղ կատարվել է, կամ` եթե հանցանքը կատարվել է ցանկացած պետության տարածքային իրավազորությունից դուրս:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է իրավունք վերապահել` չկիրառելու կամ կիրառելու միայն հատուկ դեպքերում կամ պայմանների առկայության դեպքում սույն հոդվածի 1-ին կետի «բ»-«դ» կետերում սահմանված իրավազորության կանոններին կամ դրանց ցանկացած մասին:
3. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` սահմանելու համար իր իրավազորությունը՝ կապված սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցանքների հետ` այն դեպքերում, երբ հանցանք կատարելու մեջ կասկածվողը գտնվում է իր տարածքում, և այդ Կողմի հանձնման մասին պահանջից հետո Կողմը վերջինիս չի հանձնում մյուս Կողմին միայն նրա քաղաքացիության պատճառով:
4. Սույն Կոնվենցիան չի բացառում ցանկացած քրեական իրավազորություն, որը իրականացվում է Կողմի կողմից` նրա ներպետական օրենսդրության համապատասխան:
5. Երբ մեկից ավելի Կողմեր բողոքարկում են սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցանքի կապակցությամբ իրավազորությունը, ապա ներգրավված Կողմերը պետք է նպատակահարմարության դեպքում խորհրդակցեն` հետապնդման համար ամենահարմար իրավազորությունը սահմանելու նպատակով:
Գ լ ու խ III
Միջազգային համագործակցություն
Բ ա ժ ի ն 1
Ընդհանուր սկզբունքներ
Վերնագիր 1. Միջազգային համագործակցությանն առնչվող ընդհանուր սկզբունքներ