Հոդված 48. Ծանուցում
Հոդված 48. Ծանուցում
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ոչ անդամ պետություններին, որոնք մասնակցել են Կոնվենցիայի մշակմանը, ինչպես նաև ցանկացած պետության, որը միացել է կամ հրավիրվել է` միանալու սույն Կոնվենցիային`
ա. ցանկացած ստորագրման մասին,
բ. վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին,
գ. 36-րդ և 37-րդ հոդվածների համաձայն` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ցանկացած օրվա մասին,
դ. 40-րդ հոդվածի համաձայն` ցանկացած հայտարարության, 42-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր վերապահման մասին,
ե. սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ փաստաթղթի, ծանուցման կամ հաղորդակցության մասին:
Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Բուդապեշտում, 2001 թվականի նոյեմբերի 23-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն. երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են հանձնվելու Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, ոչ անդամ պետություններին, որոնք մասնակցել են սույն Կոնվենցիայի մշակմանը, ցանկացած այլ պետության, որը հրավիրվել է` միանալու սույն Կոնվենցիային:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թ. փետրվարի 1-ին: